Անհայտ անձինք տեղեկացրել են Մոսկվայի մետրոյի բոլոր կայարանների ականապատման մասին և սպառնացել պայթեցնել կայարանները

14:25 • 18.12.19

Այսօր կեսօրին ՌԴ արտակարգ իրավիճակների ծառայություն անանուն հեռախոսազանգեր են ստացվել Մոսկվայի մետրոպոլիտենի բոլոր կայարանների ականապատման և կայարանների պայթեցման սպառնալիքով: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

Բացի մետրոյի կայարաններից, ստուգվում են նաև «Եվրոպական» առևտրի կենտրոնը և երկու շրջանային դատարաններ, որոնք նույնպես ստացել են նույն սպառնալից տեղեկատվությունները:

«Ստացվել են Մոսկվայի մետրոյի բոլոր կայարանների, «Եվրոպական» առևտրի կենտրոնի և երկու շրջանային դատարանների պայթեցման մասին անանուն սպառնալիքներ»,-գործակալությանը հայտնել է արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը:

Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի մետրոկայարանների, դատարանների և սոցիալական կառույցների «ականապատման» ալիքը շարունակվում է արդեն երկու շաբաթից ավելի: Հատուկ ծառայությունները, ժամանելով դեպքի վայր, ոչ մի անգամ վտանգավոր կամ պայթուցիկ նյութեր չեն հայտնաբերել: