Նյու Յորքի իշխանությունները հաջորդ տարվանից հնարավորություն կընձեռեն մահվան վկայականներում նշել երրորդ՝ X սեռը
Նյու Յորքի իշխանությունները հաջորդ տարվանից հնարավորություն կընձեռեն մահվան վկայականներում նշել երրորդ՝ X սեռը, հաղորդվել է մամուլի տեղեկագրում, որը հրապարակվել է քաղաքի առողջապահության դեպարտամենտի կայքում, գրում է ria.ru-ն:
X սեռը նշանակում է գենդերային ինքնություն, որը չի ենթադրում բացառապես կին կամ տղամարդ: Անցյալ տարվա հոկտեմբերին Նյու Յորքի քաղաքագլուխ Բիլ դե Բլազիոն օրինագիծ էր ստորագրել, որի համաձայն քաղաքի բնակիչներն իրավունք են ստացել նշել չեզոք սեռը ծննդյան վկայականներում:
«Առողջապահության դեպարտամենտը հայտարարել է, որ հաջորդ տարվանից Նյու Յորքի բնակիչների համար մահվան վկայականները կներառեն X տարբերակը, որոնք իրենց չեն նույնականացնում որպես տղամարդ կամ կին»,- նշվում է մամուլի տեղեկագրում:
Նյու Յորքի առաջին տիկին Չիրլան Մաքքրեյն այս կապակցությամբ հայտարարել է, որ «Նյու Յորքի բոլոր բնակիչները, անկախ իրենց գենդերային ինքնությունից, արժանի են նրան, որպեսզի ունենան փաստաթղթեր, որոնք արտացոլում և հաստատում են, թե ովքեր են նրանք»:










