Սանկտ Պետերբուրգում զենքով բանկ թալանելու կադրերը հայտնվել են համացանցում (տեսանյութ)
Սանկտ Պետերբուրգի հյուսիս-արևմուտքում բանկ է թալանվել, այդ պահը տեսանկարահանվել է տեսահսկման համակարգի տեսախցիկների միջոցով: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
Նկարահանված կադրերում երևում է, թե ինչպես է շենք մտնում մի տղամարդ՝ բժշկական դիմակով և ձեռքին խլացուցիչով զենք հիշեցնող առարկայով:
Շենքում գտնվող հավաքարար կնոջը հանցագործը ստիպում է պառկել գետնին, իսկ ինքը ներխուժում է հաջորդ սենյակ:
Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի ներքին գործերի նախարարության Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի շրջանի գլխավոր վարչությունը՝ երկու տղամարդ դանակով և ինքնաձիգով զինված թալանել են Սավուշկինի փողոցում գտնվող բանկը:
Պատահարի հետևանքով բանկի վնասը կազմել է 5 միլիոն ռուբլի: Հարուցվել է քրեական գործ:










