ԱՄՆ Սենատի հանձնաժողովը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խոշոր փաթեթ է ընդունել
ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին հարցերով հանձնաժողովը հաստատել է հակառուսական պատժամիջոցների խոշոր փաթեթը, որն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պարտավորեցնում է սահմանափակումներ կիրառել Ռուսաստանի պետական պարտքի նկատմամբ:
Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, նախաձեռնությունն ընդունել է 17 սենատոր, դեմ է հանդես եկել 5 օրենսդիր, այդ թվում՝ հանձնաժողովի նախագահ Ջեյմս Ռիշը:
Վերջինիս խոսքով՝ Ռուսաստանն «արժանի է պատժամիջոցների տակ հայտնվելուն», սակայն Ռիշը նշում է, որ նախատեսվող սահմանափակումները «չափազանց ընդգրկուն» են: Նա կարծիք է հայտնել, որ Թրամփը վետո կդնի տվյալ օրինագծի վրա, որը «զրոյացնում է մի շարք դիվանագիտական միջոցառումներ» և կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների:










