Բրազիլիայում տղամարդը 20 րոպե պայքարել է անակոնդայից իր շանը փրկելու համար (տեսանյութ)
Բրազիլիայի Սան Պաուլու նահանգի Ժաբորանդի քաղաքում տղամարդը 20 րոպե պայքարել է հսկայական անակոնդայից իր շանը փրկելու համար:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, 4 մետր երկարություն ունեցող օձը փաթաթվել էր շանը և խեղդամահ կաներ, եթե Պաուլո Մարկետին օգնության չհասներ:
Սողունը շան վրա հարձակվել էր, երբ 46-ամյա Պաուլոն ընկերոջ և նրա 14-ամյա որդու հետ հեծանիվ էր վարում, իսկ շունը վազում էր նրանց հետևից: Ջուր խմելու համար շունը մոտեցել էր գետին՝ չնկատելով այնտեղ թաքված անակոնդային, որն էլ անմիջապես հարձակվել էր կենդանու վրա:
Լսելով շան ձայնը՝ բրազիլացին շտապել է օգնության: Ափ հանելով կենդանուն նա փորձել է ազատել շանը: Նա նշել է, որ օձն իրեն ուշադրություն չէր դարձնում և շարունակում էր խեղդել շանը: Կենդանուն ազատել հաջողվել է միայն ընկերների օգնությամբ:
Շունը շուրջ վնասվածք չի ստացել, իսկ օձը, մնալով առանց որսի, նորից ջուրն է մտել:










