ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քննարկում է Թրամփի դեմ իմփիչմենթի հարցը, որին կհետևի քվեարկությունը (ուղիղ)

19:00 • 18.12.19

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում (Կոնգրեսի ստորին պալատը) քննարկում է ընթանում նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի վերաբերյալ, որին կհետևի այդ հարցով քվեարկությունը:

Ինչպես հայտնում է CNN-ը, Ներկայացուցիչների պալատում ցանկացած հարցով քվեարկության անցումային շեմը 216 ձայնն է կազմում:

Նշվում է, որ պալատի հանրապետական անդամ Քևին ՄքՔարթին բանաձև է ներկայացրել՝ պալատի դեմոկրատ ներկայացուցիչներ Ադամ Շիֆի և Ջերի Նեդլերի դեմ՝ վերջիններիս մեղադրելով իշխանության չարաշահման մեջ: