77-ամյա Ջո Բայդենը ի վիճակի կլինի իրականացնել ԱՄՆ նախագահի պարտականությունները. բժիշկ

04:27 • 18.12.19

ԱՄՆ նախագահական ընտրությունների դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենի նախընտրական շտաբը բժշկական ծանոթագրություն է հրապարակել, որում խոսվում է 77-ամյա թեկնածուի առողջական վիճակի մասին, գրում է Politico-ն:

Փաստաթուղթը ստորագրել է բժշկության պրոֆեսոր, Վաշինգտոնի կլինիկայի բժիշկ Քևին Օ՛Քոննորը: Վերջինիս խոսքով՝  Բայդենն առողջ է  և կարող է կատարել գործադիր իշխանության և պետության ղեկավարի, նախագահի, ինչպես նաև գերագույն գլխավոր հրամանատարի պարտականությունները:

Հաղորդվում է, որ բժիշկը Բայդենի առողջությանը հետևել է 2009-ին փոխնախագահի պաշտոնում նշանակվելու պահից ի վեր:

Նշվում է, որ չնայած դրան, 77-ամյա թեկնածուի մոտ մի քանի քրոնիկ հիվանդություններ են հայտնաբերվել:

Հիշեցնենք, որ Ջո Բայդենն այժմ գործող նախագահ Դոնալդ Թրամփի հիմնական հակառակորդն է համարվում: ԱՄՆ-ում նախագահական հաջորդ ընտրությունները տեղի կունենան 2020-ի նոյեմբերին: