Սլովակիայում վանդալները հրեական գերեզմանատանը 59 հուշարձան են պղծել

11:37 • 18.12.19

Սլովակիայի հյուսիսարևմտյան հատվածում գտնվող Նամեստովո գյուղում՝ Լեհաստանի սահմանից ոչ հեռու, անհայտ անձինք հրեական գերեզմանատանը 59 հուշարձան են պղծել:

Ինչպես նշում է timesofisrael.com-ը, 18-րդ դարի երկրորդ կեսին կառուցված այս գերեզմանատունը տասնամյակներ շարունակ անտեսված է եղել, սակայն 2010թ. այստեղ վերանորոգման աշխատանքներ են սկսվել: Չնայած իրականացված աշխատանքներին՝ գերեզմանատունն այժմ կիսաքանդ է. 59 հուշարձան ջարդվել ու շրջվել է:

Բազմաթիվ կամավորներ պատրաստակամություն են հայտնել մասնակցելու գերեզմանատան վերանորոգման աշխատանքներին:

Այժմ իշխանությունները փնտրում են չարագործներին: Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել: