Բրիտանիայում բնակվող 10-ամյա աղջիկը IQ-ի ցուցանիշով գերազանցել է Ալբերտ Էյնշտեյնին և Սթիվեն Հոքինգին

18:55 • 18.12.19

Մեծ Բրիտանիայի Բիրմինգհեմ քաղաքում բնկավող 10-ամյա աղջիկը անչափահասների համար նախատեսված  IQ-թեստ է հանձնել «Մենսա» կենտրոնում և 162 միավոր հավաքել:

Ինչպես հայտնում է The Sun-ը, այդ ցուցանիշով աշակերտուհին շրջանցել է գիտնականներ Ալբերտ Էյնշտեյնին և Սթիվեն Հոքինգին, որոնց IQ-ի ցուցանիշը կազմում է 160-ական միավոր:

10-ամյա ՖրեյաՄանգոտրան սովորում է տեղի դպրոցներից մեկում: Աղջկան հանճար են ճանաչել, նրան արդեն կրթաթոշակ են առաջարկել Էդուարդ VI արքայի անվան միջնակարգ դպրոցում, որը նախատեսված է աղջիկների համար:

Հայտնի է, որ Մանգոտրան թաեքվոնդոյի սև գոտի ունի, հետաքրքրվում է թատրոնով, շախմատով, լողով և բոլիվուդյան ֆիլմերի ոճի պարերով: