Forbes-ը կազմել է ամենից բարձր բարձատրվող YouTube-յան բլոգերների ցանկը. ամենակրտսերը 5-ամյա աղջնակ է (տեսանյութ)
Forbes-ը հրապարակել է 2019 թվականի ամենից բարձր բարձատրվող YouTube-յան բլոգերների ցանկը, որում առաջին և երրորդ հորիզոնականները երեխաներ են զբաղեցրել:
Ամսագիրը ներկայացրել է ցանկում տեղ գտած ամենակրտսեր բլոգերին՝ ԱՄՆ-ում բնակվող 5-ամյա Անաստասյա Ռադզինսկայային, որն իր առօրյայի մասին պատմում է Like Nastya ալիքում: Նաստյան ծնվել է Կրասնոդարում, անցած տարի տեղափոխվել է Ֆլորիդա:
Իր ալիքում աղջիկը պատմում է ողջ աշխարհով մեկ տարբեր ժամանցային կենտրոններ կատարած իր ուղևորությունների մասին:
Ամսագիրը նշում է, որ ծնվելուն պես աղջկա մոտ մանկական ուղեղային կաթված են ախտորոշել, և նրա ծնողները վիդեոբլոգ են ստեղծել, որպեսզի կարողանան հետևել հիվանդության բուժման ընթացքին և տեսնել առաջընթացը:
Այժմ Like Nastya ալիքը ավելի քան 15 մլն հետևորդ ունի: Forbes-ի գնահատմամբ՝ 2018-ի հունիսի 1-ից մինչև 2019-ի հունիսի 1-ը հոլովակները Նաստյայի ընտանիքին 18 մլն դոլարի եկամուտ են բերել: Այս ցուցանիշով նա զբաղեցնում է երրորդ տեղը։
Երկրորդ հորիզոնականում է հայտնվել հինգ երիտասարադների կողմից կառավարվող Dude Perfect հումորիստական բլոգը, որի հեղինակները տարեկան 20 մլն դոլար են վաստակում:
Իսկ առաջին տեղը Forbes-ի աղյուսակում երկրորդ տարին անընդմեջ զբաղեցնում է 8-ամյա ամերիկացի Ռայան Կաջին, որի Ryan's World ալիքը տարեկան 26 մլն դոլարի եկամուտ է բերում:











