Խմբագրությունում կատարվածի բացահայտումը պետք է պետության պատվի հարց լինի, ու դեպքը բացահայտվի ամբողջ մանրամասնություններով. Արսեն Բաբայանը՝ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն ներխուժման մասին
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` անդրադառնալով այսօր «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն ներխուժման դեպքին: Նա մասնավորապես նշել է, որ բացահայտման ուղղությամբ պակաս ջանասիրությունը կարող է օբյեկտիվ կասկածներ հարուցել, որ պետական իշխանությունն առնվազն տեղյակ էր, թե ինչ էր կատարվելու խմբագրությունում: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
««Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունում կատարվածը չափից դուրս վտանգավոր երևույթ է:
Խմբագրությունում կատարվածը շարքային (կամ սովորական) գողություն չէ:
Խմբագրությունը վերջին ժամանակներում ահազանգում էր աղբյուրը բացահայտելուն միտված քննչական մարմինների կողմից գործադրված ջանքերի մասին:
Խմբագրությունում այսօր կատարվածի բացահայտումը պետության պատվի հարց պետք է լինի ու բացահայտվի դեպքն ամբողջ մանրամասնություններով:
Բացահայտման ուղղությամբ պակաս ջանասիրությունը կարող է օբյեկտիվ կասկածներ հարուցել, որ պետական իշխանությունն առնվազն տեղյակ էր, թե ինչ էր կատարվելու խմբագրությունում»:










