Բանակային 2-րդ և 4-րդ կորպուսների հրամանատարներ են նշանակվել

16:21 • 19.12.19

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել Բանակային 2-րդ և 4-րդ կորպուսների հրամանատարներ նշանակելու մասին։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Արայիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ նշանակել 2-րդ բանակային կորպուսի հրամանատար»,-ասված է նախագահի հրամանագրում։

4-րդ կորպուսի հրամանատար է նշանակվել Արտակ Բուդաղյանը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Արտակ ԲՈՒԴԱՂՅԱՆԻՆ նշանակել 4-րդ բանակային կորպուսի հրամանատար»,-ասված է հրամանագրում։