«Արմավիր» ՔԿՀ աշխատակիցները դատապարտյալի բռունցքի մեջ թմրամիջոց են հայտնաբերել

13:04 • 19.12.19

Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 18։50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն անձնական խուզարկության են ենթարկել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հիմնարկ վերադարձված դատապարտյալ Ն․ Պ․-ին, տեղեկացնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը։

Վերջինիս մոտ հայտնաբերել են բռունցքի մեջ թաքցրած պոլիէթիլենային փաթեթ, որում առկա են եղել դեղատներում ազատ վաճառքն արգելված «PGN-300» մակնշմամբ «Պրեգաբալին» (Լիրիկա) տեսակի 6 գրամ քաշով 11 դեղապատիճ և 2 գրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգված։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։