Ռուսական և սիրիական օդուժը Սիրիայում 72 ժամ շարունակ ավիահարվածներ է հասցրել Իդլիբի հարավին. Al Masdar News
Այս շաբաթվա ընթացքում ռուսական և սիրիական օդուժը սկսել է ամսվա սկզբից ի վեր Սիրիայի հյուսիս-արևմտյան շրջանի նկատմամբ ամենամեծ «ավիառեյդը», հայտնում է Al Masdar News-ը:
«Լաթաքիայի «Հմեյմիմ» ավիաբազայից Ռուսաստանի օդուժի ղեկավարությամբ վերջին 72 ժամվա ընթացքում երկու երկրների ռազմաօդային ուժերն ավելի քան 140 ավիահարված են հասցրել, այս հարձակման առանցքային թիրախը եղել է Իդլիբի հարավային գյուղական տեղանքը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ ռուսական և սիրիական ռազմական ուժերը դեկտեմբերի 18-ի երեկոյան սկսել են շարունակական ավիահարվածներ հասցնել Իդլիբի հարավային հատվածին:
Հարվածները գրանցվել են Մաարաթ ալ Նուման քաղաքի ուղղությամբ, որը համարվում է Իդլիբում Ասադի բանակի հաջորդ հիմնական թիրախը:
Անցած երեք օրվա ընթացքում Սիրիայի արաբական բանակն իր ուժերն ուղղել է Իդլիբի հարավային և հարավ-արևելյան առանցքների երկայնքով` հայտնելով օգնության հասնող մի քանի տանկի մասին:










