Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգում կրկին գրանցվել է օդի ջերմաստիճանի ռեկորդ. վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանն արտակարգ դրություն է հայտարարել
Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել՝ պայմանավորված ռեկորդային բարձր ջերմաստիճանով, որի պատճառով կարող են ահագնանալ անտառային հրդեհները: Այս մասին հայտնում է BBC News-ը:
Նահանգում ամենաշոգ օրը գրանցվել էր դեկտեմբերի 17-ին, սակայն այդ ռեկորդային ցուցանիշը ևս գերազանցվել է հաջորդ օրը՝ դեկտեմբերի 18-ին, երբ օդի ջերմաստիճանը հասել է 41.9 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի:
Երեքշաբթի օրը գրանցվել էր մեկ աստիճանով ցածր տաքություն՝ 40.9: Նման ռեկորդային ցուցանիշ մինչ այդ գրանցվել էր 2013-ին:
Նահանգի իշխանությունները ներկա պահին պայքարում են մոտ 100 անտառային հրդեհների դեմ: Հրդեհների հետ կապված ճգնաժամը մի քանի ամիս է՝ շարունակվում է:
Նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը 7 օրով արտակարգ դրություն է հայտարարել՝ իրավիճակի վատթարացման կանխատեսումների պատճառով:
«Հաջորդ օրերի հետ կապված ամենամեծ խնդիրը անկանխատեսելիությունն է՝ խիստ քամու և չափազանց բարձր ջերմաստիճանի պայմաններում», - ասել է Բերեջիկլյանը:










