Բրիտանիայում մայրը չի ճանաչել 96 կգ-ով նիհարած դստերը (լուսանկարներ)
Անգլիական Պրինսես Ռիսբորո քաղաքի բնակչուհի Էլիզաբեթ Ուոթքինսը կես տարում նիհարել է 96 կգ-ով:
Ինչպես գրում է The Mirror-ը, 38-ամյա աղջիկն այնպես է փոխվել նիհարելուց հետո, որ հարազատ մայրը չի ճանաչել նրան փողոցում կողքով անցնելիս:
Բրիտանուհին ավելորդ քաշ է ունեցել դեռ մանկուց: Երկու տարի առաջ նրա քաշը հասել է 171 կգ-ի, ինչի հետևանքով նա չէր կարողանում հանգիստ քայլել և կանգնել: Բացի այդ, նա ամաչում էր փողոց դուրս գալ:
Բրիտանուհին որոշել է ստամոքսի շրջացման վիրահատության դիմել: Դրանից հետո խիստ սննդակարգ է սահմանել, նրա սննդի օրական կալորիականությունը կազմում էր 700 կկալ: Սահմանափակումների և խիստ ռեժիմի շնորհիվ բրիտանուհին ամեն ամիս ձերբազատվել է 6-ական կգ-ից: Արդյունքում նրան հաջողվել է կես տարում նիհարել մինչև 75 կգ-ի:
Նշվում է նաև, որ Էլիզաբեթն այժմ ընկեր ունի, որն արդեն ամուսնության առաջարկություն է արել իրեն:













