Պուտինի տարեվերջյան մեծ ասուլիսի ժամանակ տեսախցիկը ֆիքսել է «Պուտինը՝ հայերի նախագահ» գրությամբ պաստառ (տեսանյութ)

22:24 • 19.12.19

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի տարեվերջյան մեծ ասուլիսում մի շարք ուշագրավ պահեր են գրանցվել, որոնցից մեկը կապված է եղել «հայերի» մասին գրությամբ պաստառի հետ:

Ասուլիսին ներկա գտնվողներից շատերն էին պաստառներով ներկայացել: Դրանց շարքում տեսախցիկը ֆիքսել է «Պուտինը՝ հայերի նախագահ» գրությամբ պաստառը, որը հայտնվել է ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում:

Այն նաև ակտիվ քննարկումների առիթ է տվել սոցցանցի օգտատերերի շրջանում, որոնք փորձում են պարզել, թե ով է եղել տվյալ պաստառի հեղինակը:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահը 4 ժամ պատասխանել է լրագրողների հարցերին:

Տեսանյութում այդ պաստառը երևում է 2:20:50-ին: