ԱՄՆ-ում 70 տարվա ամուսինները կյանքից հեռացել են 20 րոպեի տարբերությամբ (լուսանկարներ)

13:42 • 19.12.19

ԱՄՆ Միչիգան նահանգի Ջեքսոն քաղաքում բնակվող Լես և Ֆրեդա Օսթինները 70 տարի միասին ապրելուց հետո կյանքից հեռացել են 20 րոպեի տարբերությամբ: Ամուսինները պառկած են եղել նույն հիվանդասենյակի տարբեր մահճակալների վրա, հայտնում է The Sun պարբերականը:

Զույգի առաջին հանդիպումը տեղի է ունեցել ավագ դպրոցի ավարտական երեկոյի ընթացքում, որից տարիներ անց` 1949 թվականին, որոշել են օրինականացնել հարաբերությունները` հետագայում միասին կիսելով 70 տարվա ամուսնական կյանք: 

Լեսը ծառայել է ԱՄՆ ռազմաօդային ուժերում, այնուհետև աշխատել է ոստիկանությունում: Ֆրեդան եղել է Brail Dry Cleaning ընկերության մենեջերը: Երկուսն էլ շատ տարբեր նախասիրություններ են ունեցել, ակտիվ կյանք են վարել, սակայն դրսի աշխարհից միմյանց գրկում են մշտապես հանգստություն գտել: 

Նոյեմբերին ամուսնության 70-րդ տարեդարձը նշած զույգը դեկտեմբերի 6-ին հայտնվել է հիվանդանոցում: Նույն հիվանդասենյակի տարբեր մահճակալներին պառկած 90-ամյա ամուսինները կյանքից հեռացել են 20 րոպեի տարբերությամբ:

Զույգը երկու երեխա, չորս թոռ և ութ ծոռ ունի:

 

 They are survived by four grandchildren and eight great-grandchildren

 Freda enjoyed preparing meals for the family, while Les was a John Wayne fan

 Les angered his wife when he signed up for military service during the Korean War without telling Freda

 Les liked John Wayne memorabilia, and both enjoyed camping in Michigan’s Upper Peninsula and lighthouses

 The couple met in high school. Their first date was prom and they married in 1949

 The loving couple lived a full life together for 70 years, said their obit

 Les and Freda Austin were married for 70 years, before passing away on December 7 in Michigan, US