23 տարի պատիժը կրող ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանի վաղաժամկետ ազատման բողոքի քննությունը հետաձգվեց
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ընթանում էր 23 տարի պատիժը կրող ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանի վաղաժամկետ ազատման բողոքի քննությունը:
Հիշեցնենք, որ Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանը սեպտեմբերի 4-ին Աշոտ Մանուկյանի պայմանական վաղաժամկետ ազատման համար հայցադիմումը մերժել էր։
Հիշեցնենք, որ Արդարադատության նախարարության պրոբացիոն ծառայությունն Աշոտ Մանուկյանի ազատ արձակման վերաբերյալ դրական, իսկ Քրեակատարողական ծառայությունը՝ բացասական եզրակացություն է տվել՝ թեև երկու կառույցներ էլ Մանուկյանին դրական են բնութագրել:
Մանուկյանն անազատության մեջ է 1996 թվականից: Մեղադրվել և դատապարտվել է երեք զինծառայողի սպանության համար: Նա գնդակահարության է դատապարտվել, սակայն դատավճիռն ի կատար չի ածվել, և 2003 թվականին, ինչպես գնդակահարության դատապարտված այլ անձանց, նրա պատիժը ևս փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ:
Բացառիկ է այն, որ սպանվածների ծնողները նրան ներել են:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ընթացող 24 տարի պատիժը կրող ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանի վաղաժամկետ ազատման բողոքի քննությունը հետաձգվեց, քանի որ գործով մեղադրող դատախազը ներկա չէր նիստին:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց 2020 թ.-ի հունվարի 13-ին:










