Մեքսիկայում զինված տղամարդը հարձակվել է մանկապարտեզի վրա
Մեքսիկայի հյուսիս-արևմուտքում՝ Գոմես Պալասիո քաղաքում, զինված տղամարդը դեկտեմբերի 18-ին ավազակային հարձակում է գործել մանկապարտեզի վրա։ Այս մասին հայտնում է Televisa հեռուստաալիքը:
Նշվում է, որ հանցագործը հաշվեհարդար տեսնելու սպառնալիքների միջոցով երկու դաստիարակչուհիների ստիպել է տանել իրեն վարչական տարածք, որտեղ գտնվել են նրանց գործընկերներն ու մանկապարտեզի ղեկավարությունը:
Տղամարդը նրանցից խլել է դրամապանակները, բջջային հեռախոսներն ու արժեքավոր իրերը, որից հետո դիմել է փախուստի:
Հանցագործին անմիջապես բռնել չի հաջողվել: Ըստ հաղորդման՝ աշխատակիցները և երեխաները չեն տուժել:










