Անհայտ անձը կրակ է բացել Մոսկվայի կենտրոնում. անվտանգության դաշնային ծառայության երկու աշխատակից ծանր վիրավորում է ստացել

21:19 • 19.12.19

Անհայտ անձը կրակ է բացել Մոսկվայի կենտրոնում, փոխհրաձգության ժամանակ հաջողվել է չեզոքացնել նրան: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության ներկայացուցչին, նրա ինքնությունը պարզվում է:

Նա կրակ է բացել Բոլշայա Լուբյանկա փողոցի տներից մեկի մոտ: Հաղորդվում է, որ հրաձգության հետևանքով Անվտանգության դաշնային ծառայության երկու աշխատակից ծանր վիրավորում է ստացել:

Երթևեկությունը Բոլշայա Լուբյանկա փողոցում փակվել է: Բացի այդ, Մոսկվայի մետրոպոլիտենը նախազգուշացրել է «Լուբյանկա» կայարանի մուտքի և ելքի հնարավոր սահմանափակումների մասին:

ՌԴ Քննչական կոմիտեն կատարվածի առնչությամբ քրեական գործ է հարուցել իրավապահ մարմնի աշխատակիցների կյանքի հանդեպ ոտնձգության մասին: