Ուղղաթիռը ճոխություն չէ, ուղղաթիռը փոխադրամիջոց է. Նիկոլ Փաշինյան
Ուղղաթիռը ճոխություն չէ, ուղղաթիռը փոխադրամիջոց է. այս մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Մեկնաբանելով դստեր՝ Մարիամ Փաշինյանի համար պետական միջոցներով թանկարժեք մեքենա ձեռք բերելու մասին լուրերը՝ Փաշինյանը նշել է, որ դա օրենքի պահանջ է, և որ վարչապետն առհասարակ չի կարող դրանից հրաժարվել, իսկ ընտանիքի անդամները կարող են հրաժարվել, այն էլ ժամանակավոր:
«Էս էլ ուղղաթիռի պատմության նման պատմություն է. ուղղաթիռով ստեղ գնաց, էնտեղ գնաց: Ուղղաթիռը ճոխություն չէ, ուղղաթիռը փոխադրամիջոց է: Էդ նույնն է, որ ասես «Մերսեդեսով» ստեղ գնաց, «Մերսեդեսով» էնտեղ գնաց»,- ասաց վարչապետը:
Նա նաև անդրադարձել է այն վերնագրերին, թե Մարիամ Փաշինյանը մեքենայից չի իջնում, մինչև դուռը չեն բացում: «Ես ձեզ համար մեծ անակնկալ ունեմ, որը ես էլ չգիտեի. պարզվում է՝ դա Պետական պահպանության ծառայության պահանջն է: Այսինքն՝ ի՞նչ, մարդկանց թվում է՝ պագոններս կընկնեին, եթե ես մեքենայի դուռը բացեի: Անվտանգության որոշակի ընթացակարգեր կան: Անվտանգությունը նախապես զգուշացնում է՝ խնդրում եմ, Դուք դուռը չբացեք, եթե պետք լինի, մենք կբացենք: Ես կարծում եմ, որ այս մանրամասները իմանալը կարևոր է»,- ասել է նա:










