«Մինչև հիմա չեմ կարողանում ներել ինձ, որ թողեցի նա մեկներ այդ տոներին». Պուտինը` Ահմադ Քադիրովի հետ վերջին խոսակցության մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տարեվերջյան մեծ մամուլի ասուլիսի ժամանակ պատմել է Չեչնիայի առաջին նախագահ Ահմադ Քադիրովի մահից առաջ նրա հետ ունեցած խոսակցության մասին, գրում է lenta.ru-ն:
Նախագահի խոսքով` նա 2004 թվականի մայիսին փորձել է համոզել Քադիրովին չմեկնել Գրոզնի:
«Մինչև հիմա չեմ կարողանում ինձ ներել, որ թողեցի նրան մեկնել այդ տոներին: Իմ աշխատասենյակում նստած էր, ես ասացի` մնա՛: «Ո՛չ, ես կգնամ, պետք է այնտեղ լինեմ»: Եվ պայթեցրին նրան»,- ասել է Պուտինը:
2004 թվականի մայիսի 9-ին Քադիրովը զոհվել է Գրոզնիի «Դինամո» մարզադաշտում պայթյունի հետևանքով: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է գրոհայինների առաջնորդներից Շամիլ Բասաևը:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի արդեն ավանդական դարձած տարեվերջյան մեծ մամուլի ասուլիսի ժամանակ, որն այս տարի տևել է 4 ժամից ավելի, նախագահն անդրադարձել է մի շարք հարցերի՝ այդ թվում գերմանացի լրագրողի հարցին՝ Բեռլինում Վրաստանի քաղաքացու սպանությանը, ԽՍՀՄ առաջին ու վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովի գործունեությանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության հարցով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեկվա քվեարկությանը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գործունեությանը, ինչպես նաև մի շարք այլ ներքին և արտաքին քաղաքական խնդիրների:










