ԱՄՆ-ում աղջիկը ներթափանցել է օդանավակայանի տարածք ու ինքնաթիռ առևանգել (տեսանյութ)
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում 17-ամյա դեռահաս աղջիկն առևանգել է ոչ մեծ King Air 200 մասնավոր օդանավն ու ջարդուփշուր արել այն, հայտնում է CNN հեռուստաալիքը:
Դեպքը տեղի է ունեցել Fresno Yosemite օդանավակայանում: Աղջիկը, անցնելով ցանկապատի վրայով, ներթափանցել է օդանավակայանի տարածք և հասել մինչև օդաչուների խցիկ, այնուհետև միացնելով շարժիչը` օդանավը վարել և հարվածել ցանկապատին:
Ինքնաթիռը չի թռել տեխնիկական անսարքության պատճառով:
Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել:
Իրավապահների համաձայն` աղջիկը ոչ հավասարակշռված վիճակում է եղել և կալանավորումից հետո հրաժարվել է համագործակցելուց:
Պարզ չէ, թե որն է նման քայլի գնալու պատճառը: Այն որպես ահաբեկչական գործողություն որակելու որևէ հիմք չկա:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:










