«Իմ էջում Լ. Մինասյանի լուսանկարի հրապարակումից հետո նա հանձնարարել է ԱԺ տարածքում գտնվող սորոսական ռեստարտ խուլիգանախմբի անդամներին՝ պարզել՝ ով է նկարել և ինձ փոխանցել այն». Նարեկ Մալյան
«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ նշելով, որ իր էջում ստորև ներկայացվող լուսանկարի հրապարակումից հետո Լարիսա Մինասյանը հանձնարարել է Ռեստարտի՝ ԱԺ տարածքում գտնվող անդամներին պարզել, թե ով է նկարել և իրեն փոխանցել այն:
Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
«Սկանդալ ԱԺ-ում: Հենց հիմա:
Իմ տեղեկություններով, իմ էջում այս լուսանկարի հրապարակումից հուզված Լարիսա Մինասյանը հանձնարարել է ԱԺ տարածքում գտնվող սորոսական ռեստարտ խուլիգանախմբի անդամներին պարզել թե ով է նկարել և ինձ փոխանցել լուսանկարը:
Սորոսական ռեստարտ խուլիգանախումբը տիրուհուն հաճոյանալու նպատակով փորձել է ԱԺ դահլիճում ներկաների հետ ընդմիջման ընթացքում «ռազբոռկա» սկսել ինչի արդյունքում անվտանգության աշխատակիցները հեռացրել են սորոսական խուլիգանախմբին ԱԺ տարածքից, սակայն սորոսականները դիմել են ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանին, ով սորոսական խուլիգանախմբին վերադարձրել է ԱԺ քննարկումների դահլիճ...
Հիշեցնեմ, որ ռեստարտ խուլիգանախմբի անդամների նկատմամբ գործում է խափանման միջոց»:











