Գրոզնիում հրշեջներն այրվող կացարանից 170 կատու ու շուն են փրկել (լուսանկար)
Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում հրշեջները կենդանիների կացարանից ավելի քան 170 կատու ու շուն են փրկել, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում անելով ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային վարչության մամուլի ծառայությանը:
Տեղեկությունների համաձայն` այրվել է շենքի հիմնական կորպուսի տանիքը՝ ընդգրկելով 70 քմ տարածք: Հրդեհը մարվել է 30 րոպեի ընթացքում:
Հրդեհի ժամանակ շենքում մոտ 170 կատու և շուն է եղել, որոնք փրկվել են օպերատիվ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ:
Ներկայում ճշտվում են հրդեհի բռնկման պատճառները:











