Ամերիկուհին գողացված շանը որոնելու համար ինքնաթիռ է վարձել (լուսանկար)
Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքի բնակչուհին ինքնաթիռ է վարձել իր գողացված շանը որոնելու համար: Այս մասին գրում է Fox News-ը:
Էմիլի Թալերմոնն իր ավստրալացի հովվաշուն Ջեքսոնին կապել է խանութի նստարանին և գնացել գնումների, ապա վերադարձել է և իր չորքոտանի կենդանուն չի հայտնաբերել։
Տեսախցիկների տեսագրությունները ցույց են տվել, որ 5-ամյա Ջեքսոնին տարել է անհայտ անձը։
«Տղամարդը լուսանկարեց նրան, շոյեց, նստեց կողքին, ապա արձակեց նրա կապերն ու իր հետ տարավ»,- պատմել է շան տերը։
Աղջիկը Ջեքսոնի գողության մասին թռուցիկներ է փակցրել ամենուր, սակայն դա չի օգնել գտնել կենդանուն։ Այդ ժամանակ Էմիլին որոշել է փոքրիկ ինքնաթիռ վարձել։
Օդանավի վրա թռիչքի պահին պաստառ կփակցվի, որը մարդկանց կտեղեկացնի գողացված շան մասին։ Թռիչքի երկու ժամը, ըստ հաղորդման, կարժենա 1,2 հազար դոլար։
.jpg?1576868565292)










