Եգիպտոսում գնացքի և ավտոմեքենայի բախման հետևանքով 7 մարդ է մահացել
Եգիպտոսում գնացքի և ավտոմեքենայի բախման հետևանքով նվազագույնը 7 մարդ է մահացել: Եվս 4-ը տուժել են: Այս մասին հաղորդում է TACC գործակալությունը` հղում անելով Sada El Balad-ին:
Նշվում է, որ ուղևորատար գնացքը Կահիրեի հյուսիսում հարվածել է ավտոմեքենայի, որի մեջ նույնպես եղել են մարդիկ: Զոհերի թվում է 7-ամյա երեխա: 3-ամյա մի աղջկա էլ ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց:
Հիշեցնենք, որ Եգիպտոսում գնացքի և մեքենայի ամենաողբերգական դեպքը գրանցվել էր 2012 թվականին, երբ գնացքը բախվել էր էքսկուրսիայի մեկնող դպրոցականների ավտոբուսին: Այդ ժամանակ մահացել էր 50 մարդ, որոնց մեծ մասը` մինչև 11 տարեկան երեխաներ:










