Ավստրալիայում տղամարդը կենգուրուի 11 կտրված գլուխ է հայտնաբերել

13:11 • 20.12.19

Ավստրալիայի մի բնակիչ Բլու Մաունթինս կոչվող տեղանքում կենգուրուի 11 կտրված գլուխ է հայտնաբերել: Ինչ վերաբերում է մարմիններին, ապա դրանց վրա եղել են բազմաթիվ վնասվածքներ, որոնք վկայում են այն մասին, կենդանիներին դաժանորեն ծեծել են:

Ինչպես նշում է Daily Mail-ը, տեղանքում հայտնաբերվել են նաև կտրված պոչեր:

Պարբերականը հիշեցնում է, որ նախորդ ամիս Ավստրալիայում մոտ 40 կենգուրուի անդամահատված մարմին էր հայտնաբերվել: Մարդիկ ահաբեկվել էին՝ դաշտով մեկ արյունոտ գլուխներ, պոչեր, թաթեր և մարմնի այլ մասեր հայտնաբերելով:

Նշվում է, որ միայն 2016թ. Ավստրալիայում կոմերցիոն արդյունաբերության զոհ է դարձել 1,34 մլն կենգուրու: