ԱՄՆ-ում ամենագնացը, հսկայական արագությամբ անցնելով պատի միջով, ներխուժել է օդանավակայան (տեսանյութ)

11:27 • 20.12.19

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում ամենագնացի ղեկին նստած տղամարդը հսկայական արագությամբ անցել է Սարասոտա-Բրադենտոն օդանավակայանի գլխավոր տերմինալի պատի միջով, ինչից հետո բախվել է մեքենաների վարձակալության սեղանին: Այս մասին տեղեկացնում է heraldtribune.com կայքը:

Վարորդը լուրջ վնասվածքներ է ստացել, նրան տեղափոխել են հիվանդանոց: Դեպքի հետևանքով այլ տուժածներ չկան:

Ենթադրվում է, որ 40-ամյա վարորդը եղել է թմրանյութերի ազդեցության տակ:

Տեղեկությունների համաձայն՝ վարորդը ավելի վաղ պատասխանատվության է ենթարկվել ապօրինի զենք կրելու, ոստիկանին ծեծելու, ձերբակալության ժամանակ դիմադրելու  և թմրանյութեր պահելու համար: