Կոլումբիայում ամանորյա երեկույթի համար վարձակալված ավտոբուսն ընկել է գետը. կա 10 վիրավոր

01:23 • 20.12.19

Նվազագույնը 10 մարդ է տուժել Կոլումբիայի հյուսիս-արևմուտքում` ավտոբուսի գետն ընկնելու հետևանքով: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը` հղում անելով Tempo-ին:

Նշվում է, որ մի խումբ մարդիկ վարձակալել էին ավտոբուսը և մեկնում էին ամանորյա երեկույթի: Վարորդը կորցրել է տրանսպորտային միջոցի կառավարումը և այն ընկել է Մեդելյին գետը:

Աղբյուրը հայտնում է, որ վթարի հետևանքով տուժածները տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել և տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ: Պարզվում են դեպքի հանգամանքները: