Ամերիկացին դատապարտվել է 16 տարվա ազատազրկման՝ ԼԳԲՏ համայնքի դրոշը վառելու համար (լուսանկար)
ԱՄՆ Այովա նահանգի բնակիչ Ադոլֆո Մարտինեսը դատապարտվել է ավելի քան 16 տարվա ազատազրկման՝ հունիսին Քրիստոսի միացյալ եկեղեցու մոտ կախված ԼԳԲՏ համայնքի դրոշը վառելու համար: Այս մասին տեղեկացնում է Des Moines Register թերթի կայքը:
Նոյեմբերին 30-ամյա Մարտինեսին մեղավոր են ճանաչել ատելության հողի վրա հանցագործություն կատարելու, երրորդ աստիճանի վիրավորանք հասցնելու և անպատասխանատու կերպով կրակի օգտագործման համար:
Հունիսին նա գողացել էր Քրիստոսի միացյալ եկեղեցու մոտ կախված ԼԳԲՏ պաստառը և այրել էր այն: Նա ոստիկանությանը խոստովանել էր իր արարքը:
Փաստաբան Ջեսիկա Ռեյնոլդսը հայտարարել է, որ ատելության հողի վրա հանցագործության մեղադրանքն առաջ է քաշվել այն հիմքով, որ վնաս է հասցվել գույքի, որը ԼԳԲՏ համայնքի խորհրդանիշն է համարվում:












