Որպես ՎԵՏՕ-ի ղեկավար՝ պատրաստվում եմ պահանջել ԱԱԾ-ից հրապարակել այն անձանց անունները, ովքեր տարբեր հիմնադրամների ու ՀԿ-ների անվան տակ լրտեսական գործունեություն են ծավալում մեր երկրում. Ն. Մալյան
«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ նշելով, որ «Սորոսի վարձկանների կողմից» օրակարգ է բերվում լյուստրացիայի հարցը.
«Օլիգարխ Ջորջ Սորոսի վարձկանների կողմից վերջերս ագրեսիվ կերպով օրակարգ է բերվում լյուստրացիայի հարցը: Սա իրականում շատ կարևոր հարց է և ես որպես լայն հանրության տրամադրություններն արտահայտող ՎԵՏՕ շարժման ղեկավար պատրաստվում եմ պահանջել ԱԱԾ-ից բացահայտել ու հրապարակել այն անբարոյականների վաստակների անունները ովքեր տարբեր հիմնադրամների ու հկ-ների անվան տակ լրտեսական գործունեություն են ծավալում մեր երկրում»,-նշել է Մալյանը:
Նա մասնավորապես նշել է, որ այդ կապակցությամբ ՎԵՏՕ-ն պատրաստվում է իրականացնել ակցիաներ.
«Լյուստրացիան մեր երկրում այլընտրանք չունի: Ազգը պետք է անուն առ անուն ճանաչի դրանց:
Այս կապակցությամբ ՎԵՏՕ-ն կիրականացնի ակցիաներ, որոնց մասին կտեղեկացնենք նախորոք»-գրառման մեջ նշել է ՎԵՏՕ շարժման ղեկավար Նարեկ Մալյանը:










