Պուտինը գնահատել է եվրոպական որոշ երկրներում ռուսատյացության հետ կապված իրավիճակը

20:01 • 20.12.19

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որը ԱՊՀ երկրների ղեկավարներին ներկայացրել է Հայրենական մեծ պատերազմի ժամանակների գաղտնազերծված փաստաթղթերը, հայտարարել է, որ Եվրոպայի որոշ երկրներում ռուսատյացությունն ու հակասեմիտիզմն այսօր իրեն «միայն մի բան են հիշեցնում», գրում է ria.ru-ն։

ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը ՌԴ նախագահը ներկայացրել է Հայրենական մեծ պատերազմի ժամանակների մի շարք գաղտնազերծված փաստաթղթեր:

«Եվ այստեղ կարող ենք որպես մեկնաբանություն ասել, որ դա ռասիզմի, անհարգալից վերաբերմունքի տիպիկ օրինակ է մարդկանց հանդեպ․․․այստեղ առկա են ռուսների, բելառուսների և ուկրաինացիների գրություններ։ Եվ, գիտեք, այս կապակցությամբ, պետք է հիշել, թե ինչ է տեղի ունենում Եվրոպայի որոշ երկրներում, որտեղ առկա է ռուսատյացություն, հակասեմիտիզմ և այլն։ Այս ամենը ինձ միայն մի բան է հիշեցնում»,- ասել է Պուտինը՝ մեկնաբանելով փաստաթղթերից մեկը։

ՌԴ նախագահի խոսքով՝ ագրեսիվ ազգայնականությունը միշտ կուրացնում և ջնջում է ցանկացած բարոյական սահմաններ: