Ռոստովի շրջանում 25 մարդ սուշի ուտելուց հետո թունավորվել է

02:40 • 20.12.19

Ռոստովի շրջանում 25 մարդու մոտ հայտնաբերվել է սուր աղիքային վարակ: Բոլոր տուժողները մինչ հիվանդանոցում հայտնվելը սուշի էին պատվիրել տեղի «Սուշի-միքս» անվանումով արագ սննդի կետից: Այս մասին հայտնում է Life.ru-ն:

Նշվում է, որ այդ առիթով կազմվել է արձանագրություն` ընկերության գործունեության ժամանակավոր արգելքի վերաբերյալ: Կատարվում է համաճարակաբանական հետազոտություն:

Աղբյուրը հիշեցնում է, որ ճապոնական խոհանոցի այդ ուտեստը ենթակա չէ պահպանման, ուստի այն պետք է մատուցել պատրաստելուց անմիջապես հետո: Առաքման պարագայում գնորդը հնարավորություն չունի ստուգելու, թե երբ է այն պատրաստվել ու երբ առաքվել: