Ռուսաստանի ևս երկու քաղաքում ուժեղ քամու հետևանքով տոնածառեր են տապալվել

05:00 • 20.12.19

Ռուսաստանի Ռյազան և Իվանովո քաղաքներում ուժեղ քամու հետևանքով տապալվել են ամանորյա տոնածառերը: Այս մասին հայտնում է Life.ru-ն:

10 մետրանոց արհեստական եղևնին քամին տապալել է Իվանովոյի Լենինի հրապարակում, իսկ Ռյազանում տոնածառն ընկել է առևտրային կենտրոնում: Տուժողներ չկան:

Աղբյուրը հայտնում է, որ եղևնիները վերականգնվում են և կվերադարձվեն նախկին տեսքին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ընկել է նաև Վոլոգդա քաղաքում տեղադրված տոնածառը: