Հայազգի պրոֆեսորը խնդրել է Պուտինին աջակցել իրեն հակածխախոտային պայքարում

00:15 • 20.12.19

Դեկտեմբերի 19-ին Մոսկվայում կայացած տարեվերջյան մեծ ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հարց է ուղղել լրագրող, ՄՊՀ դասախոս, գրքերի հեղինակ Վլադիմիր Շահիջանյանը:

Ինչպես հայտնում է rusarminfo-ն, Շահիջանյանին խոսքի հնարավորություն է ընձեռել անձնամբ Պուտինը՝ նշելով, որ խոստացել էր դա անել: Շահիջանյանը խոսելիս նշել է, որ դահլիճում գտնվողներից շատերն իր ուսանողներն են, քանի որ ինքը երկար տարիներ դասավանդել է ՄՊՀ-ի լրագրության ֆակուլտետում:

Նա խնդրել է ՌԴ նախագահին աջակցել իրեն բնակչության շրջանում ծխելու դեմ պայքարում՝ ընդգծելով, որ հեղինակել է «Ծխել՝ թողնելու համար» գիրքը:

«Եթե մենք լուծենք ծխելու խնդիրը պետությունում, դա ինչ-որ չափով կլուծի օնկոլոգիայի, թոքերի, արյան, լյարդի բորբոքման, ծնելիության և շատ այլ հարցեր, քանի որ ծխելն ազդում է ամեն ինչի վրա»,- հայտարարել է Շահիջանյանը: