Մոսկվայում ուժգին քամու հետևանքով տասնյակ ծառեր են տապալվել, մեքենաներ են վնասվել (լուսանկարներ)

11:22 • 20.12.19

Մոսկվայի տարբեր շրջաններում տեղի ունեցած ուժգին քամու հետևանքով առնվազն 40 ծառ է տապալվել, վնասվել է 7 ավտոմեքենա, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Մոսկվայում գրանցվել է ծառերի տապալման 40 դեպք, վնասվել է 7 ավտոմեքենա»,- հայտնել է մայրաքաղաքի արտակարգ իրավիճակների ծառայությունների գրասենյակի ներկայացուցիչը:

Տեղեկությունների համաձայն՝ Մոսկվայի մարզում խափանվել է 9 բնակավայրի էներգամատակարարումը, առանց լույսի է մնացել 270 բնակելի տուն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սերգիև Պոսադում գտնվող գործարաններից մեկի տարածքում էլեկտրական սյունը ընկել էր երկու կնոջ վրա, ինչի հետանքով նրանցից մեկը մահացել էր: Այս դեպքից հետո մերձմոսկովյան քննիչները սկսել են ստուգումներ իրականացնել:

 

Картинки по запросу В Москве десятки деревьев повалило ветром

Картинки по запросу В Москве десятки деревьев повалило ветром

 

Картинки по запросу В Москве десятки деревьев повалило ветром