Մեծ Բրիտանիայի արքայազն Ֆիլիպը բժիշկների խորհրդով Լոնդոնի հիվանդանոց է տեղափոխվել

11:56 • 21.12.19

Մեծ Բրիտանիայի արքայազն Ֆիլիպը բժիշկների խորհրդով Լոնդոնի հիվանդանոց է տեղափոխվել և բուժում է անցնելու սուրբծննդյան տոներից առաջ, գրում է Fox News-ը:

«Էդինբուրգի դուքսն այսօր առավոտյան Նորֆոլքից մեկնել է Լոնդոնի Էդուարդ VII թագավորի հիվանդանոց՝ ավելի վաղ հայտնաբերված խնդրի բուժման նպատակով»,- Fox News-ին հայտնել է Բուքինգհեմյան պալատի ներկայացուցիչը:

«Դա ընդամենը նախազգուշական միջոց է, բժշկի խորհրդով»,- հավելել է ներկայացուցիչը:

Նա նաև հայտնել է, որ 98-ամյա Էդինբուրգի դուքսը, ըստ երևույթին, հիվանդանոցում կմնա հաջորդող մի քանի օրերի ընթացքում:

Վերջին տարիներին արքայազն Ֆիլիպի առողջական վիճակի վատթարացման վերաբերյալ հրապարակումները լրատվամիջոցներում հաճախակի են դարձել: Անցյալ ամիս հաղորդվել էր, որ արքայազնը «դժվարությամբ է կարողանում քայլել»:

The Sun պարբերականը հայտնել էր նաև, որ արքայազնը մինչև վերջերս ակտիվ ապրելակերպ էր վարում՝ զբաղվում էր ձիավարությամբ և ձկնորսությամբ:

 

Prince Philip, last pictured on the Balmoral estate (above) on August 14, is in hospital today - raising fears ill health could prevent the 98-year-old spending Christmas with the Queen and the rest of the royal family. He was taken to a London hospital from Sandringham but it is understood to be pre-planned and was not a blue-light ambulance journey

The Queen, pictured arriving in King's Lynn, then made the journey to Sandringham today

Police officer guards the entrance to King Edward VII Hospital where the Duke of Edinburgh has been admitted in London

The Queen arrives at King's Lynn train station for her Christmas break at Sandringham today

The Queen, 93, left London King's Cross this morning and travelled by train to King's Lynn