Ռուսական ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Բաքվում

15:07 • 21.12.19

Բաքվի օդանավակայանում արտակարգ վայրէջք է կատարել ռուսական Azur Air ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը, որը Գոայից ուղևորվում էր Մոսկվա: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:

Ըստ օդանավակայանից ստացված տեղեկությունների՝ ինքնաթիռը վայրէջք է խնդրել Բաքվում՝ տեխնիկական խնդիրների պատճառով:

Ինքնաթիռը վայրէջք է կատարել Բաքվում այսօր՝ ժամը 11:05-ին: Բոլոր ուղևորները տեղափոխվել են օդանավակայանի տարածք: Նրանց ետևից, ամենայն հավանականությամբ, նոր ինքնաթիռ կուղարկվի: