Մեքսիկական Կոսումել կղզու նավահանգստում երկու զբոսանավ են իրար բախվել (տեսանյութեր)

13:24 • 21.12.19

Մեքսիկական Կոսումել կղզու նավահանգստում երկու զբոսանավ իրար են բախվել:

Carnival Glory և Carnival Legend զբոսանավերն իրար են բախվել ափին մոտենալու ժամանակ։ Carnival Glory-ն առաջամասով հարվածել է Carnival Legend-ին և հազիվ է խուսափել մեկ այլ նավի բախվելուց, գրում է The Guardian-ը:

Երկու զբոսանավերն էլ պատկանում են Carnival Corporation & plc ընկերությանը։ Բախման պահին Carnival Legend զբոսանավում եղել է ավելի քան 15 հազար ուղևոր։ Carnival Glory-ում գտնվել է ավելի քան 4500 մարդ: Միջադեպի հետևանքով զբոսանավերից մեկի ուղևորը թեթև վնասվածքներ է ստացել, երբ արագ փորձել է դուրս գալ ճաշարանից:

Ընկերությունը հայտարարություն է տարածել՝ հաղորդելով, որ գնահատում են նավերի վնասը, սակայն նավի ուղևորներից ոչ ոք լուրջ վնասվածքներ չի ստացել: