Հայաստանի ԶՈւ-երը համալրվեցին ռուսական արտադրության հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերով. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում մասնավորապես նշում է ՀՀ ԶՈւ-երի որոշ համալրումների մասին: Ըստ նրա՝ սա այս տարվա ամենակարևոր ձեռքբերումներից է: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
«Հայաստանի Զինված ուժերը համալրվեցին ռուսական արտադրության գերժամանակակից հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2ԿՄ համակարգերով:
2019 թվականի արտադրության: Սա այս տարվա մեր ամենակարեւոր ձեռքբերումներից է: Քանակի մասին ոչինչ ասել չեմ կարող: Ռազմական գաղտնիք է»:










