Երևանում վառվեցին Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը (տեսանյութ, լուսանկարներ)

19:59 • 21.12.19

Հանրապետության հրապարակում տեղի է ունենում գլխավոր տոնածառի լույսերը վառելու հանդիսավոր արարողությունը:

Արարողությունը կուղեկցվի տոնական ներկայացում-մյուզիքլով։ Նախատեսված է նաև Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառի բացման արարողություն:

Նշենք, որ տոնավաճառն այս տարի կգործի Երևանի 2750-ամյակի պուրակում։ 35 մետր բարձրություն ունեցող տոնածառը Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել 2018թ.:

Այն արժեցել է 70 մլն դրամ: Հիշեցնենք, որ այս տարի Երևանում ամանորյա տոնակատարությունների համար ծախսվելու է մոտ 424 մլն դրամ կամ 893 հազար դոլար, որից 54 մլն դրամ տրամադրվել է Հանրապետության հրապարակում և հարակից տարածքներում իրականացվող միջոցառումների համար:

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ Հայաստանի անկախությունից ի վեր Ամանորի որևէ միջոցառման համար նման գումար չի հատկացվել:

Հայաստանի գլխավոր տոնածառի լույսերը վառելու հանդիսավոր արարողությանը կարող եք հետևել Tert.am-ի ուղիղ հեռարձակմամբ: