Կոտայքի մարզում 29-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է. Shamshyan.com

00:23 • 21.12.19

Դեկտեմբերի 20-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի բնակիչ՝ 29-ամյա Համլետ Կ-ն իր վարած Mercedes մակնիշի 87 VD 008 համարանիշի ավտոմեքենայով Նոր Հաճնի կամրջի սկզբնամասում՝ գազալցակայանի դիմաց, վրաերթի է ենթարկել դեռևս անձը չպարզված 40-45 տարեկան տղամարդ հետիոտնի։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, վիրավորին նստեցրել է իր ավտոմեքենան և տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն, որից հետո կատարվածի մասին տեղեկացրել է ոստիկանության Կոտայքի բաժին։ Մինչ հիվանդանոց կժամանեին ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Կոտայքի բաժին, որ վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով, մահացել է։

Հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը։ Աղբյուրի տեղեկություններով՝ քրեական գործը փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր լրատվամիջոցում: