Կանադայում անհայտ անձը հրաձգություն է բացել մայրուղու վրա. կա երեք վիրավոր
Տորոնտոյի մայրուղիներից մեկում անհայտ անձը հրաձգություն է բացել, ինչի հետևանքով երեք մարդ վիրավորվել է: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը` հղում անելով Global News-ին:
Իրավապահ մարմինները մայրուղու մոտակայքում հայտնաբերել են ավտոմեքենա, որի մեջ գտնվող մարդիկ` երկու տղամարդ և մեկ կին, վիրավոր են եղել: Նրանք հոսպիտալացվել են: Տղամարդկանցից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր:
Ոստիկանությունը որոնում է զինված տղամարդուն, որը կրակել է վերոնշյալ անձանց ուղղությամբ: Տեղի ունեցածի պատճառով մայրուղու մի մասը մի քանի ժամով փակ է եղել: Պարզվում են դեպքի հանգամանքները:










