Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում հարբած ուղևորին դուրս են հանել ճամպրուկների համար նախատեսված փոխադրամիջոցով (տեսանյութ)

16:16 • 21.12.19

Դեկտեմբերի 21-ին Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում մի ուղևորի են կանգնացրել: Նախնական տվյալներով նա այնքան հարբած է եղել, որ չի կարողացել ինքնուրույն քայլել: Այս մասին տեղեկացնում է 360tv.ru կայքը:

Ոստիկանները ստիպված են եղել նրան փոխադրել ճամպրուկների համար նախատեսված փոխադրամիջոցով:

Տեսանյութում երևում է, թե ինչպես են իրավապահները փոխադրամիջոցով տեղափոխում տղամարդուն: Տեսանյութում պարզ երևում է, որ նա չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել և անգամ ոտքի վրա կանգնել: Միևնույն ժամանակ նա սարսափելի կերպով ոռնում է: Նրա նկատմամբ ոչ մի բռնի ուժ չի կիրառվել:

Դեռևս հնարավոր չի եղել պարզել տղամարդն արդյոք հարբա՞ծ է եղել, թե եղել է հիվանդ և նրա մոտ նոպա է սկսվել: