Ուիլ Սմիթին նկատել են Ավստրալիայի Կվինսլենդ նահանգի հեռավոր քաղաքներից մեկում (լուսանկարներ)
Այսօր՝ դեկտեմբերի 21-ի առավոտյան դերասան Ուիլ Սմիթին նկատել են ավստրալական հեռավոր քաղաքներից մեկում: Այս մասին տեղեկացնում է dailymail.com կայքը:
51-ամյա դերասանը լուսանկարվել է երկրպագուի հետ Լոկհարթ-ռիվեր քաղաքի օդանավակայանում, որը գտնվում է Կվինսլենդ նահանգի ամենահյուսիսային հատվածում:
Հայտնի չէ, թե ինչ նպատակով է Ուիլ Սմիթը մեկնել այնտեղ, բայց կա վարկած, որ նա այնտեղ նկարահանում է իր «One Strange Rock» փաստագրական ֆիլմի երկրորդ եթերաշրջանը:
Լուսանկարում Ուիլը կրում է երկարաթև մոխրագույն հագուստ և նմանատիպ անդրավարտիք, Nike ընկերության սպորտային կոշիկներ և սև գլխարկ, իսկ ձեռքին եղել է սև ուսապարկ:
Լուսանկարում օդանավակայանի աշխատակից Սայմոն Բուչերն է, որը լուսանկարը հրապարակել է սոցիալական ցանցերում:
Ընդամենը մեկ շաբաթ առաջ Ուիլ Սմիթը վայրեջք էր կատարել Վանուատուի օդանավակայանում:
Նշվում է, որ Ուիլ Սմիթի «One Strange Rock» ֆիլմը պատմում է 8 տիեզերագնացների մասին, որոնք կիսվում են իրենց հայացքներով մեր մոլորակի մասին:












