Բեռլինի սուրբծննդյան տոնավաճառում կասկածելի իր չի հայտնաբերվել

05:40 • 22.12.19

Բեռլինի Բրայթշտայդլպլաց հրապարակի սուրբծննդյան տոնավաճառում տեղի ունեցած խուզարկոթւյան հետևանքով վտանգավոր իրեր չեն հայտնաբերվել: Այս մասին թվիթերյան գրառմամբ հաղորդել է Բեռլինի ոստիկանությունը:

Նշվում է, որ մարդկանց տարհանել էին անվտանգության նկատառումներով:

Արդեն հայտնել էինք, որ Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում՝ Բրայթշայդպլաց հրապարակում, որտեղ անցկացվում է սուրբծննդյան տոնավաճառ, ոստիկանությունը կասկածելի իր է հայտնաբերել: Այս կապակցությամբ արդեն 2 մարդ բերման է ենթարկվել: 

Հաղորդվում է, որ այս դեպքով բերման են ենթարկվել Սիրիայի 2 քաղաքացիներ, որոնք պայթուցիկների հետ աշխատելու փորձառություն ունեն: Ավելին, ըստ գերմանացի ոստիկանների, ձերբակալվածներից մեկը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունի, իսկ մյուս սիրիացին հետախուզվում է ամերիկյան իրավապահների կողմից: