Հոնկոնգում վերականգնվել է ցուցարարների կողմից վնասված հարյուրավոր լուսացույցների աշխատանքը
Հոնկոնգում ցուցարարների կողմից վնասված, ճանապարհային հարյուրավոր լուսացույցների աշխատանքը վերականգնվել է: Այս մասին կիրակի հաղորդել է Չինաստանի հատուկ վարչական շրջանի տրանսպորտի դեպարտամենտը, գրում է ТАСС-ը:
«Շնորհիվ տարբեր ծառայությունների համատեղ ուժերի՝ վնասված լուսացույցների վերակագննման աշխատանքներն ավարտվել են»,- հայտնել են գերատեսչությունից:
Բողոքի զանգվածային ցույցերը Հոնկոնգում սկսվել էին հունիսի սկզբին՝ արտահանձնման մասին օրենքում փոփոխություններ մտցնելու իշխանությունների որոշման պատճառով: Եթե փոփոխություններն ընդունվեն, ապա դա թույլ կտա Հոնկոնգին կասկածյալներին հանձնել Չինաստանի մայրցամաքային հատվածին, Թայվանին, Մակաոյին, որոնց հետ շրջանը չունի արտահանձնման մասին համաձայնագրեր:
Օրինագծի հակառակորդները մտահոգված են, որ օրենքում հնարավոր փոփոխությունները թույլ կտան Չինաստանի մայրցամաքային հատվածին հանձնել ոչ միայն կոռումպացված չինացի չինովնիկներին, այլև պաշտոնական Պեկինի վարած քաղաքականությանը դեմ ակտիվիստներին: Օրենքի ընդունումը ժամանակավորապես կասեցվել է Հոնկոնգի իշխանությունների կողմից:










