Որոնք են 2019-ի վատագույն ֆիլմերը. The Hollywood Reporter-ը ցուցակ է հրապարակել

03:06 • 22.12.19

The Hollywood Reporter ամսագիրն անվանել է անցնող տարվա վատագույն ֆիլմերը: Պարբերականի կինոքննադատների կարծիքով՝ հակավարկանշային ցուցակի առաջատարը Աարոն Վուդլիի «Արկտիկական արդարադատություն․ Գրոմ թիմը» մուլտֆիլմն է, գրում է Известия-ն:

Կինոքննադատները համարում են, որ անիմացիոն մուլտֆիլմի հերոսներին կրկնօրինակող դերասանների ընտրությունն «անիմաստ է», քանի որ թիրախային լսարանը նրանցից ոչ ոքի չի ճանաչի:

Ցուցակում հաջորդը Թոմ Հուփերի «Կատուներ» կինոմյուզիքլն է: Քննադատների կարծիքով՝  «մարդու և կատվի թվայնացված հիբրիդները լավագույն դեպքում տարօրինակ են, վատագույն դեպքում՝ սարսափելի»:

Բացի դա, ցուցակում ներառվել են «Իքս մարդիկ: Խավարի փյունիկ», «Շերոն Թեյթի ուրվականները», «Միլիոնավոր մանր փշուրներ», «Հանգստություն», «Երկրպագու» ֆիլմերը:

Նշվում է, որ 2019-ի վատագույն ֆիլմերի ցանկում ներառվել են Ջոն Տրավոլտայի մասնակցությամբ «Դոմինո», «Կողք կողքի», ինչպես նաև Սիլվեստեր Ստալոնեի գլխավոր դերակատարմամբ «Ռեմբո. վերջին արյուն» կինոնկարները: